«Ադրբեջանը քննարկումներ չի անցկացնում տարածքային փոխանակման վերաբերյալ՝ կապված Կեշիկչի-Դագի տեղամասի հետ»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլհան Պոլուխովը՝ մեկնաբանելով Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեի հայտարարությունը՝ Ադրբեջանի հետ տարածքային փոխանակման հետ կապված քննարկումների հնարավորության մասին։
Նշելով, որ շարունակվում են բանակցությունները պետական սահմանի սահմանագծման ուղղությամբ, Պոլուխովը հավելել է, որ սահմանային գոտում գտնվող տեղամասի փոխանակման մասին հարցը չի քննարկվել և այս պահին չի քննարկվում,- տեղեկացնում է Trend-ը։