Թուրքական Hurriyet թերթը գրում է, որ հինգշաբթի օրը Կոմիտասի ծննդյան 141-ամյակի և մահվան 75-ամյակի կապակցությամբ կկազմակերպվի համերգ: «Հարգանք Կոմիտասին. Այս հողի երգերը» խորագրով համերգը տեղի կունենա Ստամբուլի Լյութֆի Քըրդար Միջազգային կոնգրեսի և ցուցահանդեսի պալատում:
Կոմիտասի երաժշտությունը կներկայացնեն դաշնակահարուհի Սահան Արզրունին, երգչուհիներ Արի Էդիրնեն, Սևան Սենջանը և Գևորգ Թավիթյանը,
հայ համայնքի երգչախմբերը՝ «Քառասուն Մանկացը», «Լուսավորիչը», «Սահակյանը», «Սուրբ թագավորը», «Վարդանանցը»:
Մի քանի այլ դերասաններ էլ` Այնուրը, Շեվվալ Սեմը, Բոսֆորի ցուցահանդեսի խումբը և Աշքին անսամբլը լրացուցիչ նրբերանգներ կհաղորդեն Կոմիտասի գործերին:
Այնուհետև թերթը ներկայացրել է Կոմիտասի գործունեությունը, սակայն չի նշել, թե ինչ շարունակություն է ունեցել նրա կյանքը 1915թ. եղեռնից հետո:
Թերթը տեղեկացնում է նաև, որ այս միջոցառումն անցկացվում է «Ստամբուլը՝ 2010 թ. եվրոպական մշակութային մայրաքաղաք» փառատոնի շրջանակում և կազմակերպվել է Անատոլիայի մշակութային և Ստամբուլի մշակութային ու արվեստների հիմնադրամների կողմից: