Ռուսաստանցիները Ղազախստանը համարում են ամենահուսալի գորրծընկերը ԱՊՀ-ում: Սրանք հոկտեմբերի վերջին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից Ռուսաստանի քաղաքացիների հարցման արդյունքներն են: Ամենամյա հետազոտությունը, որը նվիրված է ԱՊՀ-ի երկրների, նրանց ղեկավարների, ինչպես նաև հետխորհրդային տարածքի հիմնական ցավոտ խնդիրների նկատմամբ ռուսաստանցիների վերաբերմունքին, դարձել է հետխորհրդային տարածքի խնդիրներով զբաղվող ռուսաստանցի առաջատար փորձագետների քննարկման առարկան: Հարցմանը մասնակցել են ՌԴ-ի 46 սուբյեկտների 1,6 հազար բնակիչներ: Նրանք համարում են, որ ԱՊՀ երկրների թվում Ռուսաստանի ամենահուսալի գործընկերը Ղազախստանն է (37 տոկոս), ըստ որում՝ վերջին մեկ տարվա ընթացքում այդ երկիրը զգալի աճ է արձանագրել (2009 թ. 31 տոկոսից): Անցյալ տարվա առաջատարը` Բելառուսը, ընդհակառակը, զգալիորեն քիչ է հիշատակվում: Այս երկրի առումով նվազում է արձանագրվել 43 տոկոսից մինչև 23 տոկոս:
Իսկ Ուկրաինան ռեկորդային վերելք է գրանցել այդ վարկանիշում` զբաղեցնելով երրորդ տեղը (4 տոկոսից մինչև 21 տոկոս): Հետազոտության մասնակիցներն ամենաքիչը հակված են վստահելու Վրաստանին և Տաջիկստանին. երկու երկրներն էլ ստացել են մեկական տոկոս: