ԱԺ առաջին ընդմիջումից հետո ՀՅԴ պատգամավորները չեն վերադարձել նիստին` քաղաքական բոյկոտի ենթարկելով ԱԺ աշխատանքները: ՀՅԴ-ն կարծում է, որ կառավարության գործելաոճը սխալ է, և չի կարելի օրենքները միանգամից բերել-ընդունել, դա անընդունելի է իրենց համար: Իսկ ՀՀԿ որոշ պատգամավորներ նշեցին, որ ՀՅԴ իրենց գործընկերները զբաղված են Սփյուռքից եկած դաշնակցականներով և այդ պատճառով են բոյկոտում ԱԺ աշխատանքները: