Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպվել էր քննարկում Wikileaks բացահայտումների վերաբերյալ: ՌԱՀՀ կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ այդ բացահայտումներից հետո ԱՄՆ կառավարությունը հայտնվել է շատ ամոթալի վիճակում, և ինքը ԱՄՆ կողմից դավադրություն չի տեսնում: Ռիչարդ Կիրակոսյանը նշեց նաև, որ ԱՄՆ գերակայությունների շարքում Հայաստանը շատ ստորին տեղ է զբաղեցնում: Նա կարծիք հայտնեց, որ Wikileaks-ի փաստաթղթերը կարող են օգտակար նյութ ծառայել վերլուծաբանների և պատմաբանների համար: Ռիչարդ Կիրակոսյանի հավաստմամբ՝ Վաշինգտոնը ողջունում է այն գաղափարը, որ այդ փաստաթղթերը տրամադրվեն վերլուծաբաններին: