ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, թե բյուջետային քննարկումները ցույց են տալիս, որ իշխանություններն ի վիճակի չեն հոգալ ժողովրդի կարիքները: ՀՀ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը 17.36% է, թեև իշխանությունների ծրագրով 2011 թ. համար պետք է հասներ 19%-ի. «Այս բյուջեով չեն իրականացնում իրենց ծրագրերը»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ դա կապված չէ ճգնաժամի հետ, առավել ևս, որ այդ ծրագիրը կազմվել է ճգնաժամից հետո:
Պատգամավորի խոսքով, այս համոզմունքը կիսում են շատերը, և նույնիսկ ՀԲ գնահատականներն ասում են, որ ՀՆԱ/հարկեր հարաբերակցությունը կարելի է ավելացնել 5.8%-ով:
«Պետք է կառավարման համակարգում ազատվել այն պաշտոնյաներից, որոնք տնտեսվարող սուբյեկտներ են»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը ու հավելեց. «Եթե չեն կարող պաշտպանել ժողովրդի շահերը, թող օր առաջ ազատեն պաշտոնները»:











































