Thursday, 18 04 2024
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով
«Բրյուսովի համալսարան» անորոշ անունը ժամանակավրեպ է. այն պետք է վերադառնա իր նախկին կոչմանը
Թարգմանիչների խնդիր ունենք. Փաշինյանը` Բրյուսովի համալսարանի նոր ռեկտորին
Որ հիվանդությունների դեպքում է սահմանափակվում զինծառայությունը. ներկայացնում է ՊՆ նախարարը
Մարդու ուղեղում կիստա կա, բայց հնարավոր չէ իմանալ՝ իրենն է, թե տիպային կիստա է «քսերոքս» արած
Նորակառույց դպրոցները դասապրոցեսից հետո չեն կողպվելու՝ դառնալու են համայնքային կենտրոններ
12:30
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Արցախից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատանքի է անցել ՀՀ դպրոցներում
Դպրոցներում առանձնացվել է վարչատնտեսական կառավարումը. «դե օրինակ թուղթը, կավիճը միատեսակ կլինեն»
12:20
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
12:10
Սահմանապահ Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ
Լուրերի օրվա թողարկում 12։00
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել

Էդվարդ Նալբանդյանը ևս պայքարում է ցեղասպանությունների դեմ

Մեծարգո պարոն նախագահ,
գիտաժողովի հարգարժան մասնակիցներ,
տիկնայք և պարոնայք,
1948 թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նախապատմությունն առնչվում է հայ ժողովուրդի ամենաողբերգական էջի հետ: Հայոց ցեղասպանության դատապարտման և հետևանքների վերացման բացակայությունն էր, որ 1921 թ. պատճառ դարձավ երիտասարդ բանասեր Ռաֆայել Լեմկինին հարցնել իր պրոֆեսորին, թե ինչո՞ւ հայերը չեն դիմում Հայոց Եղեռնի կազմակերպիչներին ձերբակալելու համար: Այս հարցին ի պատասխան պրոֆեսորն ասում է, որ որևէ օրենք չկա, որի շրջանակներում հնարավոր կլիներ նրանց ձերբակալել: Հենց այս պատասխանն է ստիպում Լեմկինին թողնել բանասիրությունը և ընկղմվել միջազգային իրավունքի մեջ` նվիրվելով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրմանը, որն էլ, ի թիվս այլոց, ճանապարհ է հարթում 1948 թ. կոնվենցիայի ընդունման համար:
Հետագայում մեծ ջանքեր գործադրվեցին Հոլոքոստի հետևանքների վերացման ուղղությամբ, որովհետև նախապես հնարավոր չեղավ կանխարգելել նրա արհավիրքը: Հաջորդող 60 տարվա պատմությունը, Կամբոջան, Ռուանդան, Դարֆուրը և այլ ողբերգությունները ցույց տվեցին, որ զուտ բարի կամքը բավարար չէ՝ արմատախիլ անելու համար ցեղասպանություն ծնող այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական հողի վրա սերմանվող ատելությունն ու թշնամանքը:
Իհարկե, միջազգային հանրությունը որոշ առաջընթաց գրանցել է այս ուղղությամբ Հռոմի ստատուտի ընդունմամբ և Ռուանադայի և Հարավսլավիայի տրիբունալների ստեղծմամբ: Այս ժամանակահատվածում բազմաթիվ ցեղասպանագիտության կենտրոններ են հիմնվել, տարբեր գիտահետազոտական հաստատություններում և համալսարաններում ուսումնասիրություններ են իրականացվել, մեծ քանակությամբ գրականություն է լույս տեսել և տեսնում, սիմպոզիումներ և կոնֆերանսներ են կազմակերպվում: Այսօր Երևանի այս գիտաժողովին աշխարհի տարբեր անկյուններից հավաքված գիտնականները իրենց կարևոր ներդրումն են ունեցել այս գործում: Սակայն ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար:
Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը ճանապարհ են հարթում մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնման համար: Անկախ աշխարհաքաղաքական կամ այլ շահերից՝ միջազգային հանրությունը պետք է միասնական լինի ցեղասպանության դատապարտման, կանխարգելման գործում: Այս միասնականության բացակայության հետևանքով է, որ մարդկությունն ականատես է դառնում ցեղասպանության իրականացման նոր փորձերի:
Հենց այսպիսի մի գիտաժողովի ժամանակ էր 1933 թ. Մադրիդում Ռաֆայել Լեմկինը կոչ անում, որ եթե միջազգային հանրությունը ցանկանար կանխարգելել այնպիսի մի եղեռն, ինչպիսին հայերինն էր, ապա պետությունները պետք է միավորվեին այդ երևույթը բացառելու գործում: Այս նպատակը այժմեական է, և, կարծում եմ, դրանով եք առաջնորդվում դուք` այստեղ հավաքված գիտնականներդ:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում գուցե դուք կկարողանաք առաջարկել այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն կտան առավել արդյունավետ դարձնել դեռևս շարունակվող պայքարը ցեղասպանության կանխարգելման, դատապարտման և հետևանքների վերացման գործում:
Խորհրդանշական է միջազգային այս գիտաժողովի կազմակերպումը և անցկացումը Հայաստանում: Կցանկանայի ողջունել և շնորհակալություն հայտնել գիտաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից, Արգենտինայից, Շվեյցարիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Հունաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Դանիայից, Իռլանդիայից, Հունգարիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Իսրայելից և Ճապոնիայից ժամանած հեղինակավոր գիտնականներին և փորձագետներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում