NBA-ի բասկետբոլիստների գործակալները ենթադրում են, որ Լիգայի կոմիսար Դեյվիդ Ստերնը փորձել է սպառնալ խաղացողներին հայտարարելով, որ ղեկավարությունը չեղյալ կհամարի մրցաշրջանը, եթե վերջիններս չընդունեն առաջարկվող պայմանները:
Ըստ աղբյուրների, այն բանից հետո, երբ բասկետբոլիստների արհմիությունը չընդունեց Լիգայի արած առաջարկը, ղեկավարության դիրքորոշման հավաստիությունը պետք է ստուգման ենթարկվի:










































