Անցել են այն ժամանակները, երբ ֆուտբոլային խաղակոշիկները պարզ ու միանման ատրիբուտ էին համարվում:
Adidas-ը թողարկել է նորագույն տեխնոլոգիաներով հագեցած հրաշալի խաղակոշիկներ՝ F50 adi ZERO-ն: Այն ունի միկրոչիփ, որը տեղադրվում է խաղակոշիկի մեջ: Միկրոչիփը հնարավորություն է տալիս հաշվարկել ֆուտբոլիստի արագությունը, անցած տարածությունը, շարժման աստիճանը և այլն:
Մի շարք ֆուտբոլիստներ՝ Լուիս Սուարեսը, Դավիդ Սիլվան, Սամիր Նասրին, Էշլի Յանգը, Գարեթ Բեյլը և այլք, հասցրել են հավանություն տալ այս նորամուծությանը:
Խաղակոշիկներն արժեն 245 ֆունտ:









































