Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ու Գերմանիայի միջև բանակցությունների վերսկսումը Ժնևում ճիշտ քայլ էր լուրջ բանակցությունների վերադառնալու համար,- ինչպես հաղորդում BBC-ն, նախօրյակին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ ամփոփելով Կանադայի, Միացյալ Նահանգների և Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները: «Մենք կօգտագործենք դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ համոզելու համար Իրանին հրաժարվել իր միջուկային ծրագրից: Նման լուծումը կհամապատասխանի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ողջ աշխարհի շահերին»,- նշել Հ. Քլինթոնը: