Սամվել Բաբայանը իր «Ազդականչ-44» գրքում նշում է, որ ինքն ունեցել է երեք թշնամի` Ադրբեջանը, ինչպես նաև Ղարաբաղի ու Հայաստանի իշխանությունները: Մեր խնդրանքով, Արկադի Տեր-Թադևոսյանը, արձագանքելով այդ մտքին, նշեց, որ բոլորը իրավունք ունեն անձնական կարծիք ունենալու, որի հետ կարող են շատերը չհամաձայնել, այս դեպքում նա կարծում է, որ դա աբսուրդային միտք է, նրա խոսքերով, կա ղեկավարություն,որ գոյություն ունի ամբողջ աշխարհում, և բնական է, որ բոլորը քննադատում են այդ իշխանություններին, սակայն շատ բացառիկ դեպքերում է, որ նրանց թշնամի են համարում. Օրինակ` Գերմանիայում «Հիտլերիզմը», որը ողբերգական ավարտ ունեցավ, սակայն միաժամանակ պաշտպանեց սեփական երկրի շահերը: «Իմ մեջ չի տեղավորվում թշնամական գաղափարը»,-ավելացրեց Արկադի Տեր Թադևոսյանը: