Բրազիլական «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը հայտարարեց, որ ինքն ապագայում պատրաստվում է տեղափոխվել Եվորպա, սակայն հիմա չի լքի իր ակումբը.
«Ես գիտեմ, որ, մնալով Բրազիլիայում, կմտնեմ «Սանթոս»-ի պատմության մեջ: Ես ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սակայն դեռ ընդամենը 19 տարեկան եմ և հիմա «Սանթոս»-ը լքելու ոչ մի պատճառ չեմ տեսնում: Իմ ներկայիս թիմի կազմում ես ավելի շատ հաղթանակների կհասնեմ»:
Հիշեցնենք, որ Նեյմարը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Սանթոս»-ի հետ՝ մինչև 2014 թվականը:










































