«Հանքափորներ»-ի երիտասարդական թիմի դեմ կայացած ստուգողական խաղից հետո «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանն ուկրաինական ԶԼՄ-ներին հարցազրույց տվեց.
– Հենրի՛կ, ինչպե՞ս ես քեզ զգում խաղից հետո:
– Ամեն ինչ նորմալ է: Մենք արդեն 3 օր ինտենսիվ կերպով մարզվում ենք: Այս խաղը օգտակար կլնի թե՛ մեզ, թե՛ երիտասարդական թիմին:
– Հաշիվն այսպիսի խաղերում, հավանաբար, ամենակարևորը չէ:
– Այո, իհարկե: Սա մարզումային խաղ էր: Այս կերպ մենք պատրաստվում ենք նեքին առաջնության և Չեմպիոնների Լիգային խաղերին:
– Երիտասարդական թիմում կա՞ն լավ խաղացողներ:
– Կարող եմ նշել պաշտպաններին և կիսապաշտպաններին, որոնք լավ խաղ ցուցադրեցին: Նրանք ամբողջովին ներգրավված էին խաղի մեջ: Նրանց հաջողություն եմ մաղթում:










































