Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի վերջին խաղում «Վալենսիա»-ն «Մեստալիա»-ում չկարողացավ հաղթել «Օսասունա»-ին: Հանդիպման ընթացքում տանտերերը երկու անգամ 2 գնդակի առավելություն ունեին` 2:0, հետո` 3:1, բայց «Օսասունա»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, և խաղն ավարտվեց 3:3 հաշվով: Այս հանդիպումից հետո «Վալենսիա»-ն վաստակած 25 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: