Երեկ կայացավ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտության մատնեց Լոնդոնի «Արսենալ»-ին: Հանդիպման միակ գնդակը 41-րդ րոպեին խփեց «կարմիր սատանաներ»-ի հարավկորեացի լեգեոներ Պակ Չզի Սունը: Ավելորդ չէ նշել, որ 73-րդ րոպեին Ռունին չկարողացավ իրացնել 11-մետրանոց հարվածը: Այս հաղթանակի շնորհիվ Ալեքս Ֆերգյուսոնի սաները վաստակեցին 34 միավոր և մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Արենալ»-ից առաջ անցան 2 միավորով: