«Ազգ»-ը, ՌԻԱ գործակալության հաղորդմամբ, գրում է.
«Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը Դաշնության խորհրդի անդամ է դարձրել Պետդումայի նախկին պատգամավոր Արթուր Չիլինգարովին:
Նոյեմբերի 11-ին Չիլինգարովը ստացել է Տուլայի մարզի Ալեքսիևսկի շրջանի Սոլոպենկի գյուղի խորհրդի պատգամավորի վկայական: Նա հաղթել է այլընտրական ընտրություններում»,- ապա թերթը հավելում է.
«Ներկա օրենսդրության համաձայն` Դաշնության խորհրդի անդամ կարող է դառնալ տեղական կամ տարածաշրջանային մակարդակի պատգամավորը: Բացի դրանից, ԴԽ կարող են անցնել Պետդումայի պատգամավորները, բայց տվյալ ձևով սենատոր կարելի է դառնալ միայն այն տարածաշրջանից, որտեղից պատգամավորը մտել է խորհրդարանի ստորին պալատ: Չիլինգարովը չկարողացավ օգտվել այդ իրավունքից, քանի որ Տուլայի մարզից չէր ընտրվել Պետդումայում:
Հոկտեմբերին Գրուզդևը ԴԽ-ից հետ է կանչել սենատոր Անատոլի Վասկովին, որին այդ լիազորությունները տվել էր Տուլայի մարզի նախկին նահանգապետ Վյաչեսլավ Դուդկան:
Գրուզդևը և Չիլինգարովը բարեկամներ են, միասին մի քանի անգամ եղել են բևեռային գիտարշավներում: Արթուր Չիլինգարովը Պետդումայի բոլոր հինգ գումարումների պատգամավոր է եղել: Նա ՌԴ և ԽՍՀՄ հերոսի կոչումներ ունի բևեռային գիտարշավներում կատարած աշխատանքի համար»:









































