Եվրամիության 27 երկրների արտգործնախարարներն Իսրայելին կոչ են արել, առանց լրացուցիչ պայմանների, անհապաղ վերացնել Գազայի հատվածի շրջափակումը, բացել Իսրայելի հետ սահմանակետերը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը,- տեղեկացնում է Комсомольская правда:
Հիշեցնենք, որ 2007-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման հաղթանակից հետո Իսրայելը փակեց սահմանը: