Ուելսի երիտասարդական հավաքականի ավագ Ջեզզ Ռիչարդսի կարծիքով Հայաստանի ընտրանու դեմ կայանալիք խաղը իրենց համար ճակատագրական է լինելու, և այդ խաղում Ուելսի հավաքականը պարտադիր պետք է հաղթի:
Բրայան Ֆլիննի սաները անցկացրած 4 խաղերից հետո խմբում զբաղեցնում են չորրորդ տեղը՝ առաջատար Չեխիայի ընտրանուց ետ մնալով 4 միավորով, և «Հանրապետական» մարզադաշտում հաղթանակը կօգնի մրցաշարային գործերը շտկելուն:
Սուոնսիի 20-ամյա ֆուտբոլիստը հավատացած է, որ իրենք կհաղթեն սպասվելիք բոլոր 4 խաղերում և իրենց տեղը կապահովեն 2013 թվականին Իսրայելում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
«Սա ճակատագրական հանդիպում է մեզ համար: Եթե մենք ցանկանում ենք դուրս գալ խմբից, ապա անպայման պետք է հաղթենք հայերին: Տղաները պատրաստ են դիմակայությանը: Հաղթանակը մեզ վստահություն կհաղորդի և խթան կհանդիսանա հետագա հաջողությունների համար: Սակայն մենք գիտակցում ենք, որ Երևանում հաղթանակ տոնելը բարդ է լինելու, քանի որ սպասում ենք հակառակորդի լավ խաղին, ինչպես դա եղավ Չեխիայի հավաքականի դեմ մրցավեճում»











































