Եգիպտոսի Ազգային-դեմոկրատական կուսակցության նախկին անդամները կմասնակցեն խորհրդարանի ընտրություններին:
BBC-ն նշում է, որ այսպիսի որոշում է ընդունել Կահիրեի գերագույն դատարանը: Անցած շաբաթ առաջին ատյանի դատարանն արգելել էր Ազգային-դեմոկրատական կուսակցության նախկին անդամներին մասնակցել խորհրդարանի ընտրություններին:
2011 թվականի ապրիլի 16-ին նախկին նախագահ Մուբարաքի կուսակցությունը լուծարվել էր: Այդ ժամանակվանից նրա անդամները հանդես են գալիս այլ կուսակցություններում կամ ստեղծում են նորերը:











































