ԱԻՆ լրատվական ծառայությունն «Առաջին լրատվական»–ին հայտնում է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 22.05-ին ահազանգ է ստացվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 7-րդ շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկում բռնկված հրդեհի մասին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ այրվել են հոսանքի լարեր: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:










































