ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հրավերով Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով կժամանի Նյու Յորք։ Այս մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Դեկտեմբերի 14-15-ը տեղի ունենալիք այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, որտեղ գլխավոր թեման լինելու է Իրաքում տիրող իրավիճակը:
Ա.Դավութօղլուն մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Անվտանգության խորհրդի նիստի շրջանակներում: Նա կհանդիպի նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ: