Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գլխավոր հարցը` «իսկ հետո ինչ»

Գուցե մի քիչ չափազանցված հնչի զուտ վիզուալ տեսանկյունից, բայց խորքային առումով կարծես թե նկատելի է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկության հետ կապված համընդհանուր ոգեւորություն եւ նաեւ խանդավառություն:
Խոսքն, իհարկե, քաղաքացիների իրար շնորհավորելու, գրկախառնությունների եւ հրավառության մասին չէ: Այդպիսի բան չկա եւ չէր էլ կարող լինել, թեկուզ այն պարզ պատճառով, որ մեր հասարակությունը շատ բան է տեսել եւ շատ բան հասկացել անկախ Հայաստանի պատմության ընթացքում: Բայց նկատելի է, որ իշխանական համակարգի հենասյուներից մեկը հանդիսացող Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությունն առաջ է բերել այն մտայնությունը, որ «ավազակապետական բուրգը», ինչի մասին խոսում էր ընդդիմությունը, սկսել է կազմաքանդվել: Այլապես ինչու պետք է իշխանությունը պաշտոնանկ աներ այդ բուրգի հենասյուներից մեկին, եւ դա դեռ քիչ է` նրա «դիակի» վրա էլ դեռ փորձեր քարոզչական տեխնոլոգիաներ կիրառել եւ վարկանիշային դիվիդենտներ վաստակել: Հայաստանի բոլոր «ազատ եւ պատասխանատու» հեռուստաընկերությունները, իսկ հեռուստաընկերությունները Հայաստանում գրեթե ամբողջությամբ այդպիսին են, այս օրերին զբաղված են Գագիկ Բեգլարյանի «կաշին քերթելով» եւ նրան հրաժարական պարտադրելու իշխանական որոշումը որպես մեծագույն եւ կարեւոր մի քայլ ներկայացնելով, որ կատարվել է ի սեր հանրության եւ երկրի:
Այդ ամենի արդյունքը այն է, որ հանրային լայն շերտերի մոտ կա որոշակի ակնկալիք, որ «սառույցը շարժվել» է, եւ իշխանությունը ստիպված է տեղի տալ հանրային ճնշմանը: Այդ իմաստով, իրավիճակն իսկապես հետաքրքրական է եւ նաեւ ունի ակնհայտ դրական միտումներ: Եթե անգամ ներհամակարգային, ներկլանային պայքարում է քրեական տարրը տեղի տալիս, դա արդեն իսկ վատ չէ: Բայց կասկած չկա, որ դա դեռ լավ էլ չէ: Լավ չէ որեւէ մեկի, այդ թվում իշխանության համար: Այն թվացյալ վարկանիշային աճը, որ իշխանությունը գուցե ակնկալում է քաղել այդօրինակ կադրային լուծումներից, որոնք կարող են շարունակվել նաեւ ապագայում, իրականում իշխանության համար կունենա շատ կարճ կյանք, եթե չամրապնդվի երկրում կյանքի որակի էական փոփոխություն ապահովող քայլերով: Այսինքն` որքան էլ հանրությունը ողջունի Գագիկ Բեգլարյանի հարցը լուծելու քայլը, միեւնույն է, մարդիկ այդքան միամիտ չեն, որպեսզի մտածեն, թե Բեգլարյանն էր այս երկրի թիվ մեկ խնդիրը կամ հիմնական խնդիրը: Բեգլարյանը եւ նմանները ընդամենը հետեւանք են, հետեւանք են հենց նույն իշխանության գործողությունների, որը ծնել, սնել եւ անվտանգության երաշխիքներ է տվել բեգլարյաններին այն աստիճան, որ նրանք կարող են առանց կասկածելու ձեռք բարձրացնել արդեն ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաեւ նախագահական «շքախմբի» ներկայացուցիչների վրա: Քաղաքացիները շատ լավ գիտեն, թե ում աջակցությամբ, հովանավորությամբ եւ թողտվությամբ են այդ ձեռքերը «մարզվել»: Չէ՞ որ դրանք «մարզվել» են հենց իրենց` քաղաքացիների վրա, հատկապես ընտրական կամ հետընտրական գործընթացներում: Հետեւաբար, մարդիկ, քաղաքացիները, հանրությունը սպասում են: Սպասում են հետագա քայլերի, այսինքն` շարունակության: Սակայն այդ սպասումն ամենեւին չի սահմանափակվում նրանով, որ կփոխվի հերթական քրեական կամ թաղային հեղինակություն հանդիսացող պաշտոնյան, կամ կնվազի այդօրինակ օլիգարխի դերը: Մարդիկ սպասում են, որ այդ կադրային փոփոխությունների շարունակության հետ մեկտեղ դադարեն շարունակվել կյանքի այն որակը, այն ավանդույթները, որ այժմ առկա են Հայաստանում: Քաղաքացիները սպասում են արժեքային փոփոխությունների, որպեսզի կյանքը փոխվի, խաղի կանոնները, կառավարման մեթոդներն ու մեխանիզմները, հանրության հետ հարաբերության մշակույթը փոխվի: Այդ տեսանկյունից շատ կարեւոր է, թե ովքե՞ր են լինելու այն նորերը, որ նշանակվելու են` թե՜ քաղաքապետ, թե՜ արդարադատության նախարար եւ թե՜ մնացյալ այն հնարավոր պաշտոնանկությունների դեպքում, որոնք սպասվում են մինչեւ 2012 թվականի խորհրդարանի ընտրություն: Ովքե՞ր են լինելու նորերը, ի՞նչ են փոխելու նրանք, ո՞ւմ համար են փոխելու: Սրանք կարեւորագույն հարցեր են, որ առկա են այժմ:
Ներկայիս պրոցեսների շարունակությունը տալու է հանրային հետաքրքրությունների պատասխանը, եւ դրանով էլ քաղաքացիները կանխորոշելու են իրենց միջնաժամկետ վերաբերմունքը առկա զարգացումների հանդեպ: Եթե հանրային եւ պետական այն ռեսուրսը, որ մինչեւ հիմա ուզուրպացրել է կրիմինալ համակարգը, դրա հենասյուները քանդելուց հետո անցնելու է քաղաքակիրթ, ինտելեկտուալ իմիջ ունեցող անձնավորություններին, ապա հանրության եւ պետության համար դրանից չկա որեւէ շահեկան բան: Ոչ մի տարբերություն չկա, թե ինչ կերպարանքով եւ իմիջով անձնավորություն է հանրային եւ պետական ռեսուրսներն ուզուրպացնողը: Ավելին, ինտելեկտուալ ուզուրպացիան առավել բացասական եւ դատապարտելի երեւույթ է, քանի որ ամեն ինչի հետ մեկտեղ, այդ կարգի, այդ կերպարի ներքո կատարվող ուզուրպացիան նաեւ արատավորում է ինտելեկտ հասկացությունն ինքնին: Հետեւաբար, գլխավոր խնդիրն այն է, թե ինչ արագությամբ եւ ինչ մասշտաբով է տեղի ունենալու բաց հասարակության, բաց դաշտի ձեւավորումը, տնտեսական, քաղաքական մրցակցային միջավայրերի ձեւավորումը: Դա է, որ ամենից կարեւոր հարցն է, եւ որի պատասխանից է իրականում կախված իշխանության այն վարկանիշը, որը կարող է քիչ թե շատ հուսալի լինել իշխանության համար: Կձեւավորվի՞, արդյոք, բաց դաշտ եւ մրցակցային միջավայր, կստեղծվի՞ օրենքի, արդարության եւ ազատության սկզբունքների վրա խարսխված միջավայր, կլինի նաեւ հանրային աջակցություն եւ լեգիտիմություն: Չի ստեղծվի այդ միջավայրը, կփոխվեն միայն անձինք, լավագույն դեպքում իմիջն ու կերպարները, իսկ խորքում ամեն ինչ կմնա արժեքային նույն դաշտում, հնարավոր վարկանիշը կլինի հնարավորինս շատ կարճ: Բայց կարճը դեռ ոչինչ: Դրանից հետո արդեն իշխանությունը փաստացի կզրկվի անգամ իմիտացիոն ռեսուրսից: Առաջին հերթին իշխանությունը պետք է գիտակցի, որ իմիտացիան չի բխում իր շահից եւ ընդամենը ռեսուրսների սպառման նոր ալիք է, որն, ի դեպ, ունի վերջին ալիքը լինելու բոլոր նախադրյալները, որովհետեւ թե՜ ներքին տնտեսա-քաղաքական իրավիճակը, թե՜ համաշխարհային գործընթացների տրամաբանությունը վկայում են, որ ծովը Հայաստանի իշխանության ծնկներից է: Սակայն այս դեպքում դա ոչ թե արբունքի, այլ ծովի ցամաքելու նշան է: Ահա թե ինչու ներկայիս իմիտացիան կարող է լինել վերջին ալիքը: Դրանով հնարավոր է լուծել 2012-2013 թվականների խնդիրը: Բայց չէ՞ որ կյանքը դրանով չի ավարտվում, հասարակությունը չի վերանալու Հայաստանից, Հայաստանը չի վերանալու աշխարհից եւ չի անջատվելու համաշխարհային տրամաբանությունից: Հետեւաբար միշտ էլ գալու է իրական փոփոխությունների գնալու ժամանակը: Ընդ որում, այդ դեպքն ամենեւին այն չէ, ինչի համար ասում են «ուշ լինի, նուշ լինի»: Այդ դեպքը հակառակն է, եւ ինչքան ուշ գնա իշխանությունը իրական փոփոխությունների, այդքան ավելի մեծ ու ծանր գին է վճարելու դրա համար: Հետեւաբար իշխանության համար ամենապատեհ ժամանակը ներկայիս «զեղչերի» սեզոնն է, որից թե՜ ինքը կարող է օգտվել, թե՜ հասարակությանն ու պետությանը օգուտ տալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում