Եվրախորհրդարանում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլխան Պոլուխովը բողոքի նոտա է հղել եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկին` ընդդեմ ԱԺ եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի: Բանն այն է, որ Նաիրա Զոհրաբյանը Եվրախորհրդարանի վերջին նիստի ժամանակ ԵԽ պատգամավորներին ցուցադրել էր «21-րդ դարի վանդալները. Ջուղա» վերնագրով ֆիլմը, որտեղ պատմում են, թե ինչպես են ադրբեջանցիները ոչնչացնում հայկական գերեզմանները: Պոլուխովը դժգոհել է, որ հայկական կողմը խեղաթյուրել է փաստերը, ԵԽ պատգամավորներին թյուրիմացության մեջ գցել և այդ կապակցությամբ բողոքի նոտա է հղել: Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում իր քայը որակեց որպես շատ ճիշտ: «Եվրախորհրդարանի պատգամավորները իրենց աչքով տեսան ադրբեջանական վանդալիզմի փաստերը»,- նշեց նա: