«Արմատ» մամուլի ակումբի այսօրվա հյուրն էր Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հանրային ինստիտուտի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը:
Անդրադառնալով Եվրասիական միության ստեղծման գաղափարին` նա նշեց, որ այն առայժմ գաղափար է, և մինչ այդ էլ եղել են տարբեր գաղափարներ, որոնք առանձնապես արդյունավետությամբ չեն փայլել:
Նա նշեց, որ սա նախևառաջ տնտեսական միության գաղափար է, սակայն արժեր, որ այն քաղաքակրթական լիներ:
Քաղաքագետի կարծիքով` գաղափար պետք է լինի, որը նախկին խորհրդային երկրները միավորելու նպատակ ունենա. «Սակայն գաղափարը առայժմ հնացել է, բայց այն դեռևս պետք է իմաստավորվի, որովհետև վատ կլիներ, եթե այն քիչ ժամանակ անց հերթական քարոզչական գաղափարը դառնար»,- նկատեց Անդրեյ Արեշևը:
Ռուսաստանցի քաղաքագետը նկատեց, որ չէր ցանկանա Եվրասիական միության հիմքում ԱՊՀ-ին փոխարինելու նպատակ լիներ:
Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր ՎՈՒԱՄ երկրների ներգրավումը Եվրասիական միությանը, նշեց` ՎՈՒԱՄ-ը ստեղծված է գաղափարական հենքի վրա, սակայն այս երկրների և Ռուսաստանի միջև համագործակցությունը կընթանա առանձին:
Անդրադառնալով Ռուսաստանի` ԱՀԿ-ին անդամակցելու հարցին` նա նշեց, որ ՌԴ և Վրաստանի միջև բանակցություններ են եղել, և որքան ինքն է հասկանում` և Մոսվայի, և Թբիլիսիի վրա ճնշումներ եղել են:
«Ես անկեղծորեն ասեմ` չգիտեմ մեկ այլ դեպք, երբ երրորդ երկիրը նստելու է սահմանին և մոնիտորինգ իրականացնի»,- նկատեց Ա. Արեշևը:











































