ԱԺ նախկին փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը, որ նշանակվել է ՍԴ անդամ, դեռևս դուրս չի եկել ԲՀԿ-ից: Մինչդեռ, ըստ օրենքի` դատավորը, այդ թվում` ՍԴ անդամը պարտավոր է չլինել որեւէ կուսակցության անդամ: Երեկ ԲՀԿ-ում տեղյակ չէին` Արևիկ Պետրոսյանը դիմում գրե՞լ է արդյոք կուսակցությունից դուրս գալու մասին, թե՞ ոչ: Թեև եթե տիկին Պետրոսյանը գրած լիներ դիմում, ապա ԲՀԿ-ում տեղյակ կլինեին: