Thursday, 28 03 2024
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ

Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ

Դեկտեմբերի 13-ին Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ Արևելյան գործընկերության արտգործնախարարների երկրորդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ միասնական արտաքին և պաշտպանական քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի նախագահությամբ անցած նիստին ներկա էին Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց պետությունների և ԵՄ քսանյոթ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, Եվրոպական Հանձնաժողովի և Եվրոպական Խորհրդի, Եվրոպական Խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Արտգործնախարարները ամփոփեցին անցնող տարում համագործակցության նոր ձևաչափի շրջանակներում կատարված աշխատանքները և ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Գործընկերության ներուժի առավել արդյունավետ կիրառման վերաբերյալ: Հանդիպմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արտգործնախարարը: «Ես ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների շրջանակը և բնույթը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է, իսկ Արևելյան գործընկերությունը այն բարձրացնում է որակական նոր մակարդակի»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նալբանդյանը կարևորել է Ասոցիացման համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մեկնարկը և հաջող ընթացքը, նշելով, որ հուլիսից ի վեր տեղի են ունեցել բանակցությունների երկու փուլ և յոթ տեսակոնֆերանս, իսկ երկու օրից Երևանում տեղի է ունենալու բանակցությունների երրորդ փուլը: Էդվարդ Նալբանդյանը ընդգծեց նաև Հայաստանի շահագրգռվածությունը ակտիվորեն շարունակելու խորացված ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղված աշխատանքները:
Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շրջանակային փաստաթուղթ ստորագրել արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի վերաբերյալ և ակնկալում է, որ այն հնարավորինս շուտ կկնքվի:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության բազմակողմ հարթության շրջանակներում համագործակցությունը հատուկ ուշադրության է արժանի, և այդ ձևաչափով Հայաստանը առաջարկել է 2011թվականին մի քանի միջոցառում անցկացնել Երևանում:
Իր ելույթում ՀՀ արտգործնախարարը դրական է գնահատել Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսությունը, որի շրջանակներում վերջին հանդիպումը տեղի ունեցավ նախորդ շաբաթ Բրյուսելում:
Անդրադառնալով հակամարտությունների հանգուցալուծմանը՝ Էդվարդ Նալբանդյանը, մեջբերելով ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի հռչակագրում ամրագրված դրույթը, որ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ միջոցներով և գործող ձևաչափերում` միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, շեշտեց, որ կարգավորմամբ զբաղվող միջազգային մանդատ ունեցող կառույցները կուտակել են լուրջ փորձառություն և կարող են ծառայել որպես կարգավորման գործուն և արդյունավետ մեխանիզմ:
ԵՄ երկրների արտգործնախարարներն իրենց ելույթներում գոհունակություն են հայտնել Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալվող համագործակցության վերաբերյալ, և նախանշեցին հաջորդ տարվա անելիքները:
Արտգործնախարարներն անդրադարձան հաջորդ տարվա մայիսի 27-ին Բուդապեշտում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի նախապատարաստական աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում