Աշխարհի ամենամեծ տեսահոսթինգ YouTube-ը հանում է ընտրյալ օգտատերերի համար վերբեռնվող տեսանյութերի համար 15-րոպեանոց արգելքը:
Այս մասին հաղորդվում է կայքի բլոգում: Այսինքն` ավելի մեծ հնարավորություններ կտրվեն այն օգտատերերին, որոնք ավելի երկար են գտնվում կայքում, չեն խախտել կայքի կողմից առաջադրված կանոնները, այսինքն` չեն վերբեռնել այնպիսի տեսանյութեր, որոնք խախտել են հեղինակային իրավունքները: Մինչ այժմ անսահմանափակ հնարավորություններ ունեցել են YouTube-ի գործընկերները` հեռուսատաընկերություններն ու կինոստուդիաները, որոնք գովազդային նպատակներով տեղադրել են հատվածներ ֆիլմերից, սերիալներից և հաղորդումներից:
Մինչ այժմ սահմանված 15-րոպեանոց արգելքը թույլ էր տալիս առավելագույնս նվազեցնել հեղինակային իրավունքների խախտումը:
Վերջերս Google-ը հրապարակել է մի ուշագրավ նորություն, համաձայն որի` YouTube-ում յուրաքանչյուր մեկ րոպեում վերբեռնվում է 24 ժամ տեսանյութ: