Reuters -ի հաղորդմամբ, «Ռոմա»-ի բրազիլացի լեգիոներ Ադրիանոն ճանաչվել է Իտալիայի առաջնության 2010թ. վատագույն ֆուտբոլիստ: Երկրպագուների հարցման արդյունքում «Տարվա անհաջողակ» անվանակարգում բրազիլացի հարձակվողը առաջ է անցել իր երկու հայրենակիցներից` «Յուվենթուս»-ը ներկայացնող Ամաուրիից և «Միլան»-ի հարձակվող Ռոնալդինյոյից: Անվանակարգի համար նախատեսված «Ոսկե աղբարկղ» մրցանակը Ադրիանոն արդեն երրորդ անգամ է նվաճում: