Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Խաշի օգտակար ու վտանգավոր կողմերը

Բավական ժամանակ է, ինչ տրված է խաշի սեզոնի մեկնարկը: Մեզանում շատերն են մեծ խանդավառությամբ սպասում խաշի սեզոնի բացմանը, սեղանի շուրջ մտերմիկ միջավայրում հաճելի ժամանակ անցկացնելուն:

Ժողովրդի շրջանում տարածված մտայնության համաձայն` խաշն օգտակար է հատկապես կոտրվածքների ժամանակ` իբր նպաստում է կոտրվածքները արագ վերականգնելուն: «Առաջին լրատվական»-ը փորձեց վնասվածքաբանից պարզել` օգտակա՞ր է արդյոք խաշը կոտրվածք ունեցող հիվանդներին:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի կլինիկական օրդինատոր, վնասվածքաբան-օրթոպեդ Արթուր Աղամիրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խաշը հիվանդներին խորհուրդ չի տրվում, որոշ դեպքերում անգամ արգելվում է, քանի որ այն դժվարամարս սնունդ է ու կոտրվածքներ ունեցող, քիչ շարժունակ հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել:

«Պառկած վիճակում գտնվող հիվանդներին, որոնք ոտք են կոտրել կամ քիչ են շարժվում, խորհուրդ չի տրվում այն օգտագործել: Սուտ են կոտրվածքներ ունեցող հիվանդների համար խաշի օգտակարության մասին լուրերը»,- ասաց բժիշկը:

Վերջինիս խոսքով` խաշը, որպես սովորական սնունդ, կարող են օգտագործել ինչպես հիվանդները, այնպես էլ առողջները: Խաշի մեջ պարունակվող տարրերը էական ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ կոտրվածքներ ունեցող հիվանդների վրա:

«Կոպիտ ասած` դրա օգտագործումը հիվանդի շուտ լավանալու համար եղած-չեղած մի հաշիվ է»,- նկատեց վնասվածքաբան-օրթոպեդը:

Ինչ վերաբերում է խաշի մեջ մեծ քանակությամբ խոլեստերինի պարունակությանը, ապա բժշկի կարծիքով, այն օրգանիզմին շատ պետք է, սակայն խոլեստերինի մեծ քանակությունը վնասակար է օրգանիզմին:

«Խաշն իր մեջ պարունակում է խոլեստերինի մեծ քանակություն, ու եթե հիվանդն ունի ճարպակալման հետ կապված խնդիր, նրանց խորհուրդ չի տրվում խաշ օգտագործել, քանի որ նրանց մոտ առանց այդ էլ նյութափոխանակությունը խանգարված է»,- նշեց Ա. Աղամիրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում