Բրիտանական Դերբիշիօրի ոստիկանությունը ձերբակալել է 19 փնտրվող հանցագործի, ովքեր հավատացել էին այն նամակների բովանդակությանը, ըստ որոնց՝ նրանք հաղթել են մեկ արկղ անվճար գարեջուր: Այս մասին հաղորդում է Daily Telegraph-ը:
Ոստիկանության աշխատակիցները միևնույն բովանդակությամբ նամակներ են ուղարկել փնտրվող հանցագործների մի քանի տասնյակ էլեկտրոնային հասցեներին. նրանք իբր թե շահել էին մեկ արկղ անվճար գարեջուր և պետք է զանգահարեին մարքեթինգային ընկերությանը: Հանցագործները հայտնել են վայրը և ժամը, որտեղից նրանք կվերցնեն գարեջուրը, արդյունքում այդ վայր էին եկել ոստիկանները և ձերբակալել նրանց:
‹‹Այս հանցագործներին երկար ժամանակ հաջողվում էր խուսափել ձերբակալությունից, այդ պատճառով մենք տարբեր միջոցներ կիրառեցինք նրանց ձերբակալելու համար››,- ասել է Դերբիծիրի գլխավոր տեսուչ Գրեմ Մակլաֆլինը:











































