ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, նոյեմբերի 12-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեվանի Եղվարդի խճուղի 1 հասցեում` «Արմենիա» հեռուստաընկերության դիմաց, տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կան տուժածներ: Երկու հոգու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: