Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայոց ցեղասպանությունը ժխտող Կոնդոլիզա Ռայսը արժանի չէ Ստենֆորդում դասավանդելու

ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդլոլիզա Ռայսը վերջերս հրապարակած «Վաշինգտոնում անցկացրած իմ տարիների հուշագիրը. չկա ավելի մեծ պատիվ» խորագրով իր 750 էջանոց գրքում հպարտությամբ պատմում է Հայոց ցեղասպանության բանաձևերի տապալման ուղղությամբ իր մղած պայքարի մասին երկու տարբեր առիթներով։ Նա մեծ հաճույքով գլուխ է գովում, որ իրեն հաջողվել է խոչընդոտել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1991 և 2007 թվականներին Հայոց ցեղասպանության ճանաչմանը։

Այս հուշերի մանրակրկիտ ուսումնասիրությունը բացահայտում է նրա տհաս դատողությունը և էթիկայի նորմերի բացակայությունը։ Նա պատմում է, որ «այս խնդրի» հետ իր առաջին փորձը 1991 թվականին էր, երբ աշխատում էր Սպիտակ Տանը որպես Նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշի հատուկ օգնական։ Նրա հանձարարությունն էր «ջանք չխնայել Ներկայացուցիչների պալատում այս բանաձևը տապալելու համար»։ Պարծենալով իր իրագործումով` նա ինքն իրեն նկարագրում է որպես մի անձ, ով պայքարել է «հզոր ամերիկահայ լոբբի» դեմ, որը «տարիներ շարունակ ճնշում է գործադրել Կոնգրեսի վրա բանաձևն ընդունելու հարցում, որակելու համար 1915 թվականից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն»։ Իրականում, նա կարիք չուներ հակառակվել մի բանի, որ արդեն իսկ ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից 1975 և 1984 թվականներին, ինչպես նաև նախագահ Ռոնալդ Ռեգանի կողմից՝ 1981 թվականին։

Ռայսը շարունակում է՝ ասելով, որ «գոյություն ունեն կատարվածի բազմաթիվ պատմական մեկնաբանություններ», ինչը բնավ չի համապատասխանում իրականությանը, քանի որ ոչ մի պատմական վեճ չկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը համընդհանուր ընդունված իրողություն է։ Ավելին, պրոֆեսոր Ռայսը կարծես թե չի հասկանում, որ նկարագրելով հայերի «սպանությունները» որպես «միանգամայն դաժան, էթնիկական շարժառիթներով ջարդեր»` նա իրականում որակում է դրանք որպես ցեղասպանություն, ինչպես սահմանված է ՄԱԿ Ցեղասպանության մասին կոնվենցիայի 2–րդ հոդվածում:

Իր հուշերում, Ռայսը փորձում է արդարացնել իր խափանարար խուսանավումները` բացատրելով, որ թուրքերը «կատաղած էին, որ պիտակվում են մի դեպքի համար, որը տեղի է ունեցել գրեթե մեկ դար առաջ` Օսմանյան ժամանակներում»: Բանանային հանրապետության անողնաշար պաշտոնյա հանդես գալու փոխարեն, Ռայսը պետք է խստորեն հորդորեր թուրքերին, որ Միացյալ Նահանջները չի խեղաթյուրի պատմական փաստերը պարզապես բռնապետական մի պետության խելացնոր ղեկավարներին գոհացնելու համար:

Գլուխ գովալով, թե ինչքան լավ է նրան «հաջողվել» «իրականացնել իր հանձարարությունը»` Ռայսը քարասրտորեն նկարագրում է «Հայոց ցեղասպանության քստմնելի բանաձևի դեմ պայքարելուն» ուղղված իր սոսկալի ջանքերը: Նա կիսատ-պռատ փորձ է անում նվազեցնելու համար իր մեղքի բաժինը` նշելով, որ ոչ ոք չի ժխտում «այդ ահավոր իրադարձությունները կամ ողբերգական մահը հարյուր հազարավոր անմեղ հայերի», մի բան, որ նույնիսկ թուրք պաշտոնատարներն են ընդունում: Եթե Ռայսը տեղյակ էր, որ ոչ ոք չի ժխտում հայերի զանգվածային սպանությունը, ինչու՞ է ինքն այդպես բուռն պայքարում բանաձևը տապալելու համար: Ապա նա թութակի պես կրկնում է թուրքական անիմաստ քարոզչությունը, թե այս հարցը պետք է թողնել «պատմաբաններին, և ոչ թե քաղաքական գործիչներին, հենց վերջիններս էլ պետք է որակումներ տան»: Ռայսը պետք է իմանար, որ աշխարհի հեղինակավոր պատմաբաններն արդեն իսկ հայտարարել էին, որ հայկական ջարդերը որակվում են որպես ցեղասպանություն:

2007 թվականին, որպես պետքարտուղար, Ռայսը ևս մեկ անգամ պայքարեց Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ: Նա հայտնում է, որ ինքը «աղաչել էր» Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նանսի Փելոսիին, որպեսզի այդ բանաձևը քվեարկության չդնի, սակայն խոսնակը մերժել է նրա խնդրանքը։ Դրանից հետո Ռայսը և պաշտպանության քարտուղար Բոբ Գեյթսը Սպիտակ Տան առջև հանդես են գալիս բանաձևին հակառակ մամլո հայտարարությամբ։ Ռայսը նաև կազմում է բանաձևի դեմ ուղղված համատեղ մի նամակ` ստորագրված նախկին ութ պետքարտուղարների կողմից:

Ռայսը հպարտությամբ նշում է իր հուշերում, որ իրեն հաջողվել է արգելափակել բանաձևի քվեարկումը, ինչպես որ նա խոստացել էր թուրքերին: Այսպիսով, ևս մեկ անգամ, Ամերիկայի հիմնական բարձր արժեքներն ու վեհ սկզբունքները պաշտպանելու փոխարեն, աշխարհի ամենահզոր ազգի պետքարտուղարը ենթարկվում է երրորդ աշխարհի մի լկտի երկրի պարտադրանքին:

Ավարտելով այս պատմությունը` Ռայսը կեղծ մեղադրանք է հնչեցնում Հայաստանի ղեկավարների դեմ` հայտարարելով, որ «ժողովրդավարական սկզբունքներով ընտրված Հայաստանի կառավարությունը շատ քիչ հետաքրքրություն ունի բանաձևի հարցում։ Իրականում, նա փորձում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ և նրան դա անհրաժեշտ չէ»։ Ռայսը հակասում է ԱՄՆ կառավարության կողմից արված հրապարակային հայտարարությանը, որ 2003 թվականի նախագահական ընտրությունները չէին համապատասխանում միջազգային չափանիշներին։ Ավելին, այն ժամանակվա նախագահ Քոչարյանը չէր ընդդիմանում ցեղասպանության բանաձևի ընդունմանը և չէր փորձում բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Իրականում, պետական դեպարտամենտի մի պաշտոնատար հայտարարել է, որ Երևանում Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ նախագահը «վատ տրամադրությունում» էր, քանի որ Սպիտակ Տունը արգելափակել է ցեղասպանության բանաձևը։

Ռայսը այժմ դասավանդում է Ստենֆորդ համալսարանում։ Զարմանալիորեն, ցեղասպանությունը ժխտող մեկ այլ նախկին պետքարտուղար Ջորջ Շուլցը նույնպես Ստենֆորդում է։ Դասախոսները, ուսանողները, շրջանավարտները և դոնորները պետք է հորդորեն Ստենֆորդի համալսարանի ղեկավարներին, որ ցեղասպանությունը ժխտողները գործ չունեն Ամերիկայի լավագույն բարձրագույն կրթության հաստատություններից մեկում։

Ընթերցողներին կոչ է արվում իրենց դժգոհությունը հայտնել պրոֆեսոր Ռայսին` 1-650-721-3390 ֆաքսով` ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման դեմ ուղղված իր քստմնելի գործունեության համար:

Հեղինակը «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիրն է:

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում