Ադրբեջանը Վրաստանի ամենակարևոր գործընկերներից մեկն է, այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն՝ պատասխանելով Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական հարաբերությունների վերաբերյալ ադրբեջանցի լրագրողի հարցին:
«Թուրքիայից հետո Վրաստանը ամենամեծ առևտրաշրջանառությունն ունի Ադրբեջանի հետ»,- նշել է Կալանդաձեն և հավելել, որ երկու երկրները համատեղ նախագծեր են իրականացնում տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: «Մենք ռազմավարական հարաբերություններ ունենք ավանդական ու մշակութային հարաբերությունների տեսանկյունից և խորացնում ենք տնտեսական հարաբերությունները: Այդ նպատակով մենք համատեղ նախագծեր են իրացնում»,- ասել է Վրաստանի փոխարտգործնախարարը, հայտում է 1news.az-ը: