Ինչպես հաղորդում է ռուսական Спорт-Экспресс թերթը, Ռուսաստանի գործող չեմպիոն Կազանի «Ռուբին» թիմը հետաքրքված է Հայաստանի հավաքականի եւ դանիական «Ռանդերս» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի ծառայություններով եւ ցանկանում է նրան տեսնել իր կազմում: 23-ամյա ֆուտբոլիստը «Ռուբինի» սելեկցիոներների ուշադրության կենտրոնում հայտնվել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր ելույթներից հետո, երբ 4 խաղում 3 գնդակ է խփել` մեկական` Մակեդոնիայի, Սլովակիայի եւ Անդորրայի դարպասները:
Թերթի փոխանցմամբ, «Ռանդերսի» եւս մեկ խաղացող` Ռոբերտ Արզումանյանը, եւ «Խիմկի» թիմի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ձմռանը հավանաբար կտեղափոխվեն «Մետալուրգ»:
Թերեւս Ռուբինի ղեկավարության նմանատիպ մտադրությունների հարցում փոքր դերակատարություն չի ունեցել նաև մեր ընտրանու վերջին հանդիպումների հեռարձակումը ռուսական հեռուստաալիքների եթերում: