Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Վ.Կրիվոպուսկով. «Ֆանատների մեջքի հետևում սև դիմակ հագած, սև հոգով և սև մտքերով մարդիկ էին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի տարածքում` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, հանգստյան օրերին տեղի են ունեցել ազգայնականների չարտոնված հանրահավաքներ` անցյալ շաբաթ մոսկովյան «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագուներից մեկի սպանության պատճառով։ Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ի երկրպագուների և կովկասցիների միջև ծեծկռտուքի ժամանակ սպանվել էր այդ թիմի երկրպագուն: Անցած շաբաթ սպարտակցիներն արդեն անցկացրել էին մի քանի հանրահավաքներ, իսկ հանգստյան օրերին իրավիճակը ծայրաստիճան սրվել էր: Միջադեպից անմիջապես օգտվել են ազգայնական կազմակերպությունները, որոնք ազգայնական կոչերով միացել են «Սպարտակի» երկրպագուներին` «Ռուսաստանը Կովկաս չէ, Կովկասը Ռուսաստան չէ», «Մոսկվան՝ միայն մոսկվացիների համար», «Մաքրենք երկիրը «խաչերից»:
Նմանատիպ հավաքներ էին անցկացվել նաև Սանկտ Պետերբուրգում և Դոնի Ռոստովում, որտեղ մի քանի հարյուր երիտասարդներ երթեր են կազմակերպել քաղաքի կենտրոնում, փակել էին փողոցները, հանդես եկել կովկասցիների դեմ ուղղված կոչերով: Շաբաթ օրը իրավիճակը սրվել էր Մոսկվայի կենտրոնում, որտեղ մի քանի հազար ագրեսիվ երիտասարդներ նախ ծեծի են ենթարկել կովկասյան ծագում ունեցող երիտասարդների, ապա բախումներ հրահրել ոստիկանության հետ: Հետաքրքիր է, որ ոստիկանությունը, ի տարբերություն ընդդիմության չարտոնված միջոցառումների դաժան ճնշման, այս ակցիաների ժամանակ իրեն պահել էր բավական հանգիստ: Սակայն շաբաթ օրը ստիպված են եղել մաքրել «Մանեժնայա» հրապարակը, քանի որ իրավիճակը դուրս էր եկել վերահսկողությունից:
Կիրակի օրը բախումները շարունակվել են քաղաքի տարբեր մասերում` հիմնականում կենտրոնում, միջադեպեր են գրանցվել նաև մետրոյում, որտեղ կայարաններ մտնող ազգայնականները ծեծի են ենթարկել սլավոնական ծագում չունեցող ուղևորներին: Մոսկովյան ոստիկանությունից հայտնել են, որ ամբողջ քաղաքում իրականացվում են միջոցառումներ` թույլ չտալու իրավիճակի հետագա սրացում: Սակայն կիրակի երեկոյան հայտնի դարձավ, որ երիտասարդների մի խումբ Մոսկվայի հարավում նախ դաժան ծեծի է ենթարկել Ղրղզստանի մի քաղաքացու, ապա դանակով սպանել:
Ռուսաստանում բարձրացած հակակովկասյան տրամադրությունների առնչությամբ գնահատական ստանալու ակնկալիքով «Առաջին լրատվականը» դիմեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովին:
– Պարոն Կրիվոպուսկով, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանում թափ առած հակակովկասյան ալիքը, մասնավորապես «Մանեժնայա» հրապարակում տեղի ունեցածը:
-Ռուսաստանը բազմազգ, ինտերնացիոնալ պետություն է, սա Ռուսաստանի պետականության ստեղծման օրվանից որդեգրած կամք է: Այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի է ունեցել «Մանեժնայա» հրապարակում, հակասում է ռուսական իրականությանը և չի կարող վրդովմունք ու բացասական վերաբերմունք չառաջացնել: Վստահ եմ, որ իրավապահները կգտնեն պատվիրատուներին, կազմակերպիչներին և կատարողներին: Այնպես որ, սին են փորձերը` ֆուտբոլի ֆանատների վրա բարդելու, երբ մենք ակնատես էինք, թե ինչպես են մարդիկ թաքնվում ֆանատների մեջքի հետևում՝ սև դիմակ հագած։ Դրանք սև հոգով և սև մտքերով մարդիկ էին, և ես վստահ եմ, որ արժանի պատիժ կստանան:
– Ի՞նչ եք կարծում` վերջին տրամադրությունները կարո՞ղ են ազդել հայ-ռուսական գործընկերության վրա, կարո՞ղ են վնասել այդ հարաբերությունները:
– Ինչպե՞ս կարող է դա ազդել պետական-քաղաքական հարաբերությունների, երկու ժողովուրդների հարաբերությունների վրա… Դա անհնար է: Նույնիսկ մտքում այդպիսի բան հնարավոր չէ պատկերացնել:
– Պարոն Կրիվոպուսկով, իսկ ինչպե՞ս կգնահատեիք Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավարի առաջին տեղակալ Վլադիսլավ Սուրկովի հայտարարությունները: Նա նշել է, որ վերջին շրջանում «Կրեմլի երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ հարձակում է տեղի ունենում, որովհետև նրանք քաղաքական համակարգի կարևոր տարր են», ապա երիտասարդության հետ հանդիպմանը նշել էր. «Նախապատրաստվեք ընտրություններին, մարզեք ուղեղներդ և մկաններդ, միշտ կարող եք մեր աջակցությունն ակնկալել»:
– Այդտեղ առողջ մտքեր են հնչել, դրանք երիտասարդությանը ոգեշնչող հայտարարություններ են` ուղղված նրանց մասնակցությանը հասարակության զարգացման հարցում: Ես չեմ տեսնում այդտեղ որևէ միտումնավորություն և հակասություններ, որոնք կարող են անառողջ գնահատականների առիթ հանդիսանալ: Այնպես որ, ով կփորձի խոսքերում սպառնալիքներ փնտրել` անարդյունք կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում