Բալեարյան կղզիներում` Անդրատկս քաղաքում, ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Մահացել է երկու մարդ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվածները եղել են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ:
Վկաները տեղեկացնում են, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել անտառային վայրում: Դեպքի վայր ժամանած փրկարարական ծառայությունները գտել են երկու վառված մարմին:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:










































