Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին կմասնակցի ս.թ. նոյեմբերի 7-ին մահացած Ջո Ֆրեյզերի թաղման արարողությանը, որը տեղի կունենա նոյեմբերի 14-ին՝ Ֆիլադելֆիայում:
Ֆրեյզերը մեծ ճանաչում ձեռք բերեց Մուհամմեդ Ալիի դեմ 1971 թվականին Նյու Յորքում կայացած մենամարտից հետո, որում ինքը հաղթանակ տարավ: Հետագայում այն կոչվեց «դարի մենամարտ»: