РИА Новости -ի հաղորդմամբ ԱՊՀ և Բալթյան երկրների Համագործակցության գավաթի մրցաշարում Հայաստանը կներկայացնի «Միկա»-ն: Մրցաշարը տեղի կունենա 2011 թ. հունվարի 15-ից 23-ը Սանկտ Պետերբուրգում: Համագործակցության գավաթի խաղարկությունից սկզբում հրաժարվեց Հայաստանի չեմպիոն «Փյունիկ»-ը, որին հետևեցին նաև 2-րդ և 3-րդ մրցանակակիրները: Միայն դրանից հետո ՀՖՖ-ն խնդրանքով դիմեց «Միկա»-ի ղեկավարությանը և Հայաստանի առաջնության 4- րդ տեղը զբաղեցրած թիմը սիրով ընդունեց առաջարկը: