Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանում ներկայումս հաշվառված է մոտ 6 հազար կույր, իսկ հաշմանդամների ընդհանուր թիվը ավելի քան 170 հազար է

Հայաստանում ներկայումս հաշվառված է մոտ 6 հազար կույր, իսկ հաշմանդամների ընդհանուր թիվը ավելի քան 170 հազար է` ՀՀ ամբողջ բնակչության գրեթե 7-8 տոկոսը: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Հարմոնիա» ՀԿ նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ Աբգարյանը։

Նրա խոսքով՝ կույր մարդկանց խնդիրները շարունակում են արդիական մնալ և վերջին մեկ տարում դրանց լուծման ոլորտում էական առաջընթաց չի գրանցվել: «Շոշափելի փոփոխություններ և էական առաջընթացներ խնդիրների կարգավորման բնագավառում չեն եղել: Իսկ խնդիրները բազմաթիվ ու բազմազան են` սկսած զբաղվածության հարցից, հատուկ գրականության պակասից, վերջացրած կույրերի համար չլուծված մնացող տրանսպորտային խնդիրներով: Եթե անգամ որոշակի ծրագրեր են իրականացվում, ապա բացառապես մեր` կույրերիս միջոցների և ռեսուրսների հաշվին»,- նկատեց Ալբերտ Աբգարյանը:

Նա, սակայն, կույրերի խնդիրներից ամենակարևորը համարեց գործազրկության բարձր մակարդակը`որպես առաջին պատասխանատու այդ հարցում նշելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը: «Հայաստանում աշխատանք ունեցող կույր մարդկանց կարելի է մատների վրա հաշվել: Նրանք այնքան քիչ են, որ նույնիսկ որոշակի տոկոս չեն կազմում: Ես ցավով եմ նշում, որ պետական ապարատում աշխատող տեսողության խնդիր ունեցող միակ մարդն եմ: Թեպետ այնտեղ որպես իրավաբան եմ աշխատում, սակայն ձգտում եմ հնարավորինս բարձրաձայնել կույրերի խնդիրների մասին: Մինչդեռ պետությունը պետք է խրախուսի գործատուին, որպեսզի վերջինս խնդիրներ չունեցող մարդկանց զուգահեռ` աշխատանքի վերցնի նաև կույրերին: Դրա համար, օրինակ, նման գործատուների համար անհրաժեշտ է հարկային արտոնություններ սահմանել: Պարզապես օրենսդիրը լավ է հասկանում, որ այդ դեպքում բյուջետային ինչ-ինչ խնդիրներ կծագեն, և այդ պատճառով էլ նման քայլի չի գնում»,- կարծիք հայտնեց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահը:

Նա կարևոր խնդիր համարեց կույրերի` կրթություն ստանալու առնչությամբ ի հայտ եկող դժվարությունները: «Ճիշտ է, պետությունը առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին հնարավորություն է ընձեռում անվճար ուսանել, սակայն չլուծված են մնում հատուկ` մասնագիտական, և գեղարվեստական գրականության հարցերը: Կույրերի խնդիրները պետք է բոլորի խնդիրները լինեն, իհարկե` պետության գլխավորությամբ»,- շեշտեց Ալբերտ Աբգարյանը:

Ամփոփելով`«Հարմոնիա» ՀԿ նախագահը նշեց, որ իրենց խնդիրների մասին բազմիցս բարձրաձայնել են նաև հայաստանյան քաղաքական ամենատարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, վերջիններս նույնիսկ իրենց նախընտրական ծրագրերում են անդրադարձել դրանց, սակայն` ապարդյուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում