Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է 2012 թ. հունվարին ձեռք բերել «Արսենալ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիին:
«Արիստոկրատներ»-ը պատրաստ են հոլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել 25 մլն ֆունտ: Նույն գումարը պատրաստ է առաջարկել նաև Միլանի «Ինտեր»-ը:
28-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործներ»-ի հետ գործում է մինչև 2013 թվականի ամառ:
Ընթացիկ մրցաշրջանում վան Պերսին «Արսենալ»-ի կազմում ացկացրել է 16 խաղ՝ հեղինակելով 13 գոլ և 3 գոլային փոխանցում:









































