Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը հարցազրույց է տվել իր ներկայիս ակումբի պաշտոնական կայքին.
– Հենրիկ, որտե՞ղ և ինչպե՞ս անցկացրիր հանգստյանդ 3 օրերը:
– Հիմա հանգստանալու համար հարմար պահ չէ: Դեկտեմբերի 10-ից հետո արձակուրդ կլինի, և այդ ժամանակ էլ կմտածեմ հանգստի մասին: Իսկ այդ 3 օրերը ես անցկացրի Դոնեցկում՝ ամեն օր մարզասրահում 40 րոպե մարզվելով: Նաև հանդիպեցի ընկերներիս:
– Ներկայումս ինչպիսի՞ ծրագրով է ընթանում մարզումային օրը:
– Օրվա ընթացքում մարզվում ենք մարզասրահում և խաղադաշտում:
– Ո՞ր հավաքականների մրցավեճն ես դիտելու:
– Դիտելու եմ Ուկրաինա-Գերմանիա և Թուրքիա-Խորվաթիա հանդիպումները: Հետաքրքիր խաղեր են լինելու, որոնցում հաղթելու են ուժեղագույնները:
– Դարիոյի և Էդուարդոյի հետ խոսե՞լ ես այդ կապակցությամբ:
– Այո՛: Նրանք շատ էին ցանկանում, որ իրենց մրցակիցը լինի Թուրքիայի հավաքականը: Նրանք իրենց հաշիվները ունեն, ինչպես և մենք: