Associated Press-ի հաղորդմամբ, երեկ Քլիվլենդի օդանավակայանում ձերբակալել են բռնցքամարտի աշխարհահռչակ փրոմոութեր Դոն Քինգին: Օհայո նահանգի տրանսպորտի ապահովության վարչության տարածած տեղեկատվոության համաձայն` 79-ամյա Քինգը փորձել է զինամթերք մտցնել ինքնաթիռ: Հիշեցնենք, որ Դոն Քինգը 1970-ական թվականներից համարվում է բռնցքամարտի լավագույն փրոմոութերներից մեկը: Նրա ծառայություններից օգտվել են Լենոքս Լյուիսը, Մայք Թայսոնը, Էվանդեր Հոլիֆիլդը և էլի մի քանի հռչակավոր բռնցքամարտիկներ: