Բրազիլացի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն, ով հիմա հանդիսանում է Ազգային պառլամենտի անդամ, սուր քննադատության է ենթարկել իր հայրենակից Պելեին:
Ավելի վաղ Ռոմարիոն հայտարարել էր, որ Բրազիլիայի ֆուտբոլի միության (ԲՖՄ) նախագահը պետք է կանգնի դատարանի առաջ, եթե նրան ներկայացված կոռուպցիոն մեղադրանքները հաստատվեն:
Այս կապակցությամբ Պելեն հայտարարեց, որ Ռոմարիոն այդ քայլով ցանկանում է ԲՖՄ-ից վրեժխնդիր լինել՝ իրեն 1998թ. Աշխարհի առաջնությանը չհայտավորելու համար:
«Ես խոստացել էի, որ էլ երբեք Պելեին չեմ պատասխանելու, քանի որ նա շատ անիմաստ է խոսում: Պելեն պառլամենտում չի կարող աշխատել, քանի որ ոչինչ չգիտի: Նա ուղղակի պետք է իր ձայնը կտրի»,- հայտարարել է Ռոմարիոն:











































