ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են:
Նոյեմբերի 12-ի ժամը 14.00-ի դրությամբ գրանցվել է 3 մագնիտուդով 1398 հետցնցում:









































