Tuesday, 09 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին

Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք և ոչ քաղաքական. «Թռչկանցիներ»

«Պայքարենք Թռչկանի ջրվեժի համար» նախաձեռնության ներկայացուցիչները այսօր՝ Մարիամ Սուխուդյանի գլխավորությամբ հրավիրված ասուլիսին ներկայացել էին սափրած գլուխներով:

Պարզաբանելով մազերը սափրելու պատճառը՝ Սուխուդյանը նշեց, որ Թռչկանի համար պայքարը ծոմի նման մի բան էր, որին միացողները կիմանան: Պայքարի վերջում մի բան էր հղիացել նրանց մեջ, և եկել էր զոհաբերելու պահը, բայց ոչ թե գառ են մորթել, արյուն թափել, այլ իրենց քողն են տվել մայր բնությանը և դրա հետ վերածնվել: Սուխուդյանը միանշանակ նկատեց, որ ավելի է արմատականացել և մեծ պոտենցիալով է շարունակելու իր պայքարը:

Ասուլիսին հրավիրված էին նաև բնապահպաններ Գևորգ Վարդանյանը և Եղիա Ներսիսյանը: Գ.Վարդանյանը նկատեց, որ ինչու չէ՝ իրենք սափրագլուխ բնապահպաններ են, ովքեր կպայքարեն նրանց դեմ, ով կփորձի վնասել բնությանը: Արձագանքելով լրագրողների հարցին, մասնավորապես այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը կոչով դիմել է և իր աջակցությունը հայտնել Թռչկանին՝ նշեց, որ իրենք քաղաքացիական նախաձեռնություն են և ոչ քաղաքական: Եղիա Ներսիսյանն ավելացրեց, որ ՀԱԿ-ը իր հայտարարությամբ ցանկանում է իրենց վերցնել իր շվաքի տակ՝ ասելով, որ իրենք չեն ցանկանում որևէ քաղաքական ուժի հետ միանալ: Սուխուդյանը հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը ևս այցելել են իրենց, բայց այդ այցը նույնպես քաղաքացիական բնույթ է կրել: Եղիա Ներսիսյանը ավելացրեց, որ պայքարի ընթացքում իրենց ոգին ամուր է պահել գիշերային խարույկը՝ հայրենասիրական երգերի ուղեկցությամբ:

Հիշելով պայքարի մանրամասները՝ նրանք նշեցին, որ կանգնել են տեխնիկայի առաջ և առաջարկել իրենց վրայով անցնել՝ միաժամանակ երգելով հայրենասիրական երգեր: Այնուհետև նշեցին, որ Թռչկանը փրկելով իրենց պայքարը չի ավարտվել և շարունակելու են նույն ոգով փրկել բնապահպանական մյուս արժեքները, որոնք վտանգված են: Օրինակ՝ այսօր նրանք գնալու են Հրազդան ավելի մոտիկից ծանոթանալու տեղանքին և բնակչությանը՝ հավաստելով, որ պատրաստվում են պայքարել չինացիների կողմից երկաթահանքի շահագործման դեմ:

Վերջում նրանք ասուլիսը փակեցին Թռչկանի հիմնով՝ «Հայեր միացեք, միացեք հայեր, Թռչկանն է ձեզ կանչում, օգնության հասեք: Դեռ ճամփա ունենք, պիտ հասնենք Շաքի, ու թող Ռոքվինը մեջտեղից ճաքի: Ուս ուսի տված առյուծի նման քանդեցինք ՀէԿ-ը հուր ու հավիտյան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում