Վրաստանը կարևորում է ժնևյան բանակցությունների ձևաչափի պահպանումը և մտադիր է մի ամբողջ շարք հարցեր առաջադրել բանակցությունների՝ դեկտեմբերի 16-ին կայանալիք հերթական փուլում: Այս մասին այսօր Թբիլիսիում կայացած ճեպազրույցում նշել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: «Հակառակ ամեն ինչին՝ մենք լավատեսորեն ենք նայում ժնևյան բանակցություններին: Մենք ակտիվորեն մասնակցում ենք այդ ձևաչափով անցկացվող հանդիպումներին: Ցանկանում ենք պահպանել այդ ձևաչափը՝ չնայած առայժմ առաջընթացի բացակայությանը: Դրա մասին է վկայում այն, որ բանակցությունների հաջորդ փուլը կգլխավորի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան»,-ասել Է Կալանդաձեն: