Բունդեսթագի հանձնաժողովը ընդունել է Գերմանիայի 2012թ. բյուջեի վերջնական նախագիծը, որը նախատեսում է պետական պարտքը բարձրացնել 26.1 մլրդ եվրոյով: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, մոտ 10 ժամ տևած վերջին քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները որոշել են իջեցնել նոր ավանդների նախապես սահմանված գումարը 1.1 մլրդ եվրոյով:
Նոր բյուջեում Գերմանիայի պետական ծախսերի ընդհանուր գումարը նախատեսված 200 մլն եվրոյից աճում է մինչև 306.2 մլրդ եվրո: Հարկային եկամուտները կկազմեն 249.2 մլրդ եվրո: Ներդրումների չափը կավելանա 460 մլն եվրոյով և կկազմի 26.8 մլրդ եվրո:










































