Ինչպես հաղորդում է РИА-Нововсти գործակալությունը` հղում անելով Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությանը` IRNA-ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զբաղեցրած պաշտոնից հեռացրել է արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2005թ.-ից:
Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Արտգործնախարարի պաշտոնակատար է նշանակվել Իրանի միջուկային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին: Նա այս պահին զբաղեցնում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահի պաշտոնը: