Նախագահ Օբաման այսօր ողջունել է ազգային վետերաններին՝ անվանելով նրանց «անկոտում շղթա տղամարդկանց և կանանց, ովքեր ծառայել են հայրենիքին առանձնահատուկ ձևով», և ասել է, որ իր կառավարությունն ամեն ինչ կանի օգնելու համար Իրաքից և Աֆղանստանից վերադարձող զինվորներին՝ քաղաքացիական կյանքին վերադառնալու:
«Իմ ընկեր ամերիկացիներ, մեր զորքերը վերադառնում են տուն,- ասել է Օբաման Արլինգթոնի ազգային գերեզմանատանը կայացած արարողության ժամանակ:- Մեկ տասնամյակ տևած պատերազմից հետո ազգը, որ մենք պետք ունենք վերակառուցելու, հենց մերն է»:
Օբաման գովաբանել է ազգի նոր վետերաններին Աֆղանստանում, Իրաքում և Լիբիայում նրանց անձնազոհությունների համար: Իր խոսքում նա նաև նշել է. «Այսօր` Վետերանների օրը, ես խնդրում եմ յուրաքանչյուր ամերիկացու աշխատանքի վերցնել վետերաններին, ներգրավել նրանց ձեր կատարած գործերում: Ձևավորեք ձեր համայնքը՝ հստակ փոփոխություն մտցնելով վետերանի կյանքում, քանի որ այդ վետերանը կարող է անհավանական փոփոխություն մտցնել ձեր համայքի կյանքում»:
Օբաման խոսել է Անանուն զինվորի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց հետո: