Պենտագոնն Իրաքում տեղակայված 4000 զորքերի տեղափոխում է Քուվեյթ: Ինչպես հաղորդում է Al-Jazeera հեռուստաալիքը, վկայակոչելով ԱՄՆ բանակի հրամանատարությանը, ամերիկյան զորքերի լրացուցիչ կոնտինգենտը Քուվեյթ տեղափոխելու որոշումը կապված է հնարավոր իրանական սպառնալիքը կանխելու և Իրաքում իրավիճակի հնարավոր վատթարացման հետ:
Քուվեյթի պաշտպանության նախարար շեյխ Ջաբիր Ալ- Մուբարաք Ալ-Սաբահը հերքել է այդ տեղեկությունը: